«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն խոսել է ակումբում իր դերի մասին, հաղորդում է daily Star-ը:
«Գիտեմ, որ շատերը չեն վստահում ինձ: Նրանք մտածում են, որ ես չեմ համապատասխանում այս թիմին:
Դա նորմալ է: ՄՅՈւ-ն հրաշալի ակումբ է, և ես վստահ եմ իմ ուժերին ու չեմ վախենում փորձություններից ,- ասել է Իգալոն:
Հիշեցնենք, որ Օդիոն Պրեմիեր Լիգայում խաղալու փորձ ունի: «Ուոտֆորդում» անցկացրած 100 խաղում նա դարձել է 40 գոլի ու 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: