Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Դուբայում ուսումնամարզական հավաքի։ «Զինագործների» մարզչական շտաբը թիմում չի ընդգրկել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Աս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին խաղացողը մարզվում է թիմից առանձին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը զրկվել էր «Արսենալի» ավագի կարգավիճակից։ Ակումբը որոշել է գաբոնցուն զրկել ավագի պարտականություններից՝ լուրջ կարգապահական խախտման համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Միլանը»: