ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը քննադատել է Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարը։
«Հիմարություն, դա այլ կերպ չի կարելի անվանել։ Իմ մեղքի բաժինն էլ կա, քանի որ երբ առաջին անգամ ընտրվեցի ՖԻՖԱ-ի նախագահ, ասացի, որ Աշխարհի առաջնությունը կարող ենք անցկացնել երկու տարին մեկ։ Բայց ինձ շրջապատող մարդիկ ասացին, որ ես սխալվում եմ:
Հիմա օրացույցն արդեն ծանրաբեռնված է։ Լավագույն խաղացողները պետք է խաղան, բայց նրանք արդեն ծանրաբեռնված են ակումբների հանդիպումներով և ազգային հավաքականում խաղերով։
ՖԻՖԱ-ն հիմնված է ոչ թե ազգային թիմերի, այլ ակումբների վրա: Դա անհեթեթություն է։ Աշխարհի առաջնություն 2 տարին մեկ անհնար է, դա վատ է ֆուտբոլի համար»,- ասել է Բլատերը Europe 1-ին ։