«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է կարիերան շարունակել Հոլանդիայում։
Անցած ամառ իսպանացի մասնագետը հայտարարեց, որ 2023 թվականին կլքի մանչեսթերյան ակումբը, երբ ավարտվի նրա պայմանագիրը։ Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միությունը ցանկանում է օգտվել դրանից՝ Գվարդիոլային հրավիրելով ազգային հավաքականի մարզչի պաշտոնում։
Գվարդիոլային ներկայացնում է նրա եղբայր Պերեն, ով վերջերս միացել է հոլանդական SEG ազդեցիկ գործակալությանը։