Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Լևերկուզենի «Բայերին», այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
«Բայերի» և Ազմունի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ «Զենիթի» կազմում իրանցին մասնակցել է 104 հանդիպման՝ դառնալով 62 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։