«Բարսելոնան» հարձակվող Ուսման Դեմբելեին տեղեկացրել է, որ նա պետք է հեռանա ակումբից մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել։ Այս մասին հայտնում է sport.es-ը:
Ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված է «Չելսին», որը գլխավորում է նախկին մարզիչ Թոմաս Տուխելը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է Դեմբելեի տրանսֆերի համար «Բարսելոնային» առաջարկել 4 միլիոն եվրո։