Ինչպես հայտնի է դարձել «Матч ТВ»-ին, ՈւԵՖԱ-ն որոշել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչի տոմսերի արժեքը։
Առաջին կարգի տոմսերը կարժենան 690 եվրո, երկրորդ կարգի տոմսերը՝ 490 եվրո: Եթե երկրպագուն ցանկանում է տոմս գնել հյուրասիրության տարածք մուտք գործելու համար՝ ներառելով խմիչքներն ու սնունդը, ապա նա պետք է վճարի 1390 եվրո:
Երրորդ կարգի տոմսերի արժեքը կկազմի շուրջ 90 եվրո:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգում կկայանա 2022 թվականի մայիսի 28-ին։