«Միլանը» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի խաղում պարտվեց «Սպեցիային»․ հունվարի 17-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացավ հերթական տուրի հանդիպումը և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար այս հանդիպումը 150-րդն էր իտալական ակումբի կազմում։ Միլանյան թիմի կազմում անցկացրած 150 խաղում շվեդ ֆուտբոլիստը խփել է 92 գոլ և կատարել 34 գոլային փոխանցում։
Իբրահիմովիչն իր կարիերայի ընթացքում ամենաշատ խաղն անցկացրել է ՊՍԺ-ում` 180: Հաջորդը միլանյան երկու ակումբներն են` «Միլանը» (150) և «Ինտերը» (117):
Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 խաղ, խփել է ութ գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում։