«Խիմկիի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը մեկնաբանել է «Զենիթի» նախկին պաշտպան Յուրի Ժիրկովի տեղափոխությունը մերձմոսկովյան ակումբ։
«Նա լավ ֆուտբոլիստ է։ Ես չգիտեմ, թե Ժիրկովը հիմա ինչ մարզվիճակում է։ Բայց եթե ֆուտբոլիստը ցանկանում է հետագայում խաղալ, նա շարունակում է:
Միայն այն չէ, որ նա վերադարձավ ֆուտբոլ: Նա սկզբունքորեն չավարտեց կարիերան, բայց մնաց առանց թիմի։
Նա երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստ է: Ինչո՞ւ եք անընդհատ նայում անձնագրին։ Մի նայեք այնտեղ: Գլխավորը ցանկություն, մոտիվացիա կա։ Եթե մարդը ֆիզիկապես կարող է խաղալ, ապա պետք չէ տարիքին նայել»,- մեջբերում է Գլուշակովին Спорт-Экспресс-ը։
























































