Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» ընդունել էր «Սաութհեմփթոնին»։
Պրեմիեր լիգայի առաջատարները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Դուբլ գրանցեց Մոհամեդ Սալահը։ Մեկական անգամ աչքի ընկան Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը և Ջորդան Հենդերսոնը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 73-ի ու շարունակում է շատ վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։