«Ռոման» բանակցություններ է վարում «Պորտուի» հետ կիսապաշտպան Սերխիո Օլիվեյրայի տրանսֆերի համար: Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալական ակումբը ցանկանում է 29-ամյա պորտուգալացուն վարձակալել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը՝ 15 միլիոն եվրո գնելու հնարավորությամբ։
Բանակցությունների շուրջ հստակություն կլինի հաջորդ շաբաթ։