Նիդեռլանդական «Էմմեն» ակումբի ձախ պաշտպան Ջեֆ Հարդևելդը հայտարարել է նշանադրության մասին մրցավար Շոնա Շուկրուլայի հետ, ում հետ նա հանդիպել է խաղերից մեկի ժամանակ. Շոնան աշխատել է այդ խաղում որպես պահեստային մրցավար:
Ջեֆի և Շոնայի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին։ Նիդեռլանդների առաջին դիվիզիոնի «Էյնդհովենի» հետ խաղի 91-րդ րոպեին Հարդեվելդը ստացել է ուղիղ կարմիր քարտ, սակայն երկար ժամանակ չի լքել խաղադաշտը։
Այդ պահին Շոնան վազել է նրա մոտ և խնդրել հոլանդացուն գնալ հանդերձարան, և այսպես նրանք ծանոթացել են։ Զույգը գրեթե անմիջապես սկսել է հանդիպել, իսկ վեց ամիս անց նրանք նշանադրվել են. մեկ շաբաթ առաջ Շոնան լուսանկար է հրապարակել Ջեֆի հետ Հռոմից՝ «Պաշտոնական» մեկնաբանությամբ։
Շոնան որպես մրցավար աշխատում է 2009 թվականից։ Հարդևելդը «Ֆեյենորդի» սան է։