Ըստ Tuttosport-ի ՝ հունվարին «Տորինոյի» հարձակվող Սիմոնե Ձաձան հրաժարվել է տեղափոխվել «Ինտեր»:
Միլանյան ակումբը առաջարկել է ֆուտբոլիստին վարձավճարով տեղափոխվել «Ինտեր», բայց ֆուտբոլիստն ինքը չի ցանկացել ժամանակավորապես տեղափոխվել այլ թիմ։
Հիշեցնենք, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Զենիթը»:
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: