Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտարարել է 2022 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում խաղալու իր նպատակի մասին։
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված դեֆիբրիլյատորի պատճառով խաղացողին արգելված է խաղալ Իտալիայում։
Հաղորդվում էր նաև, որ 29-ամյա կիսապաշտպանը կարող է վերսկսել կարիերան դանիական «Օդենսե» ակումբում, որտեղ վերջին շրջանում մարզվում էր։
«Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, պատճառ չկա դա չանելու: Այդ ժամանակվանից ոչինչ չի եղել, իմ սիրտը ամեն կերպ ստուգվել է: Բժիշկները թույլ են տվել, այնպես որ ամեն ինչ կայուն է, ուստի ես զգում եմ՝ կանաչը լույս նորից վառվում է ֆուտբոլ վերադառնալու համար… Իմ նպատակը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում DR Sporten-ը։