Մոսկվայի «Դինամոն» պայմանավորվել է «Լոկոմոտիվի» հետ՝ Ֆյոդոր Սմոլովի տրանսֆերի հարցում, պնդում է «СЭ»-ն։
Հաղորդվում է, որ երկաթուղայինները պատրաստ են բաց թողնել 31-ամյա հարձակվողին խորհրդանշական գումարի դիմաց, նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։
Այժմ «Դինամոյին» պետք է համաձայնության գալ անձամբ խաղացողի հետ։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Սմոլովի աշխատավարձը «Լոկոյում» կազմում է 3,1 միլիոն եվրո, ինչը 3 անգամ ավելի է, քան ստանում են «Դինամոյի» շատ առաջատարներ։
«Դինամոն» Սմոլովի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է։ Մոսկովյան ակումբի կազմում նա խաղացել է 2007-ից 2015 թվականներին։