Transfermarkt-ը ներկայացրել է 21-րդ դարում տրանսֆերներից ամենամեծ շահույթ ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշը։
Պորտուգալական «Բենֆիկան» 21-րդ դարում տրանսֆերներից ամենաբարձր շահույթն ունի՝ 628 միլիոն եվրո: Այս երկրի մեկ այլ ակումբ՝ «Պորտուն», վաստակել է 564 մլն։
Բացի այդ, լավագույն 10-յակում տեղ են գտել նիդեռլանդական «Այաքսը»՝ 416 միլիոն, ֆրանսիական «Լիլը»՝ 358 միլիոն, իտալական «Ուդինեզեն»՝ 355 միլիոն, արգենտինական «Ռիվեր Փլեյթը»՝ 325 միլիոն, բրազիլական «Սանթոսը» (293 մլն. ) և «Սան Պաուլուն» (283 միլիոն), ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» (275 միլիոն) և ավստրիական «Զալցբուրգը», որը վաստակել է 269 միլիոն եվրո։
Նշենք, որ հունվարի 1-ին Եվրոպայում բացվել է տրանսֆերային պատուհանը։ Տրանսֆերներն իրականացվելու են մինչև հունվարի 31-ը։ Գերմանիայում և Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը կտևի հունվարի 2-ից փետրվարի 1-ը, իսկ Իսպանիայում և Իտալիայում տրանսֆերային գործարքները կսկսվեն հունվարի 4-ից: