«Կալյարին» իր պաշտոնական կայքում հայտարարել է ՊՍՎ-ի կիսապաշտպան Գաստոն Պերեյրոյին ձեռք բերելու մասին:
24-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իտալական ակումբը վճարել է 2 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Գաստոնը մասնակցել է Էրեդիվիզիի 8 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Նա նաև Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում և 4 գոլ գրանցել իր հաշվին:
👋🏼🤩#bienvenidoPereiro pic.twitter.com/Q3Z7QhXPsa
— Cagliari Calcio (@CagliariCalcio) January 31, 2020