Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի և «Դալլասի» հարձակվող Պեպի Ռիկարդոն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վոլֆսբուրգը»։ Ըստ աղբյուրի՝ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են։
18-ամյա Ռիկարդոյի պայմանագրի ժամկետը «Դալլասի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։