«Բարսելոնան» չի պատրաստվում գնել Վիեննայի «Ռապիդիի» ավստրիացի կիսապաշտպան Յուսուֆ Դեմիրին»,- իր Twitter-ում հայտնում է Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» արդեն կայացրել է այս որոշումը։ Հաղորդվում է, որ խաղացողը չի վերադառնա իր նախկին ակումբ՝ Ռապիդ։ Ֆուտբոլիստը ծրագրում է հեռանալ Ավստրիայի առաջնությունից, նրան արդեն շատ եվրոպական ակումբներ են հետեւում։
«Բարսելոնան» այս ամառ 500 000 եվրոյի դիմաց Դեմիրին վարձակալեց «Ռապիդից», իսպանական ակումբը համաձայնել է 18-ամյա ֆուտբոլիստին մեկ տարով վարձակալել՝ գնման տարբերակով: