«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կորղ է փոխել աշխատավայրը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Մուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ աղբյուրի՝ ֆեդերացիայի նախագահ Ամաջու Պիննիկը ցանկանում է երկրի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել պորտուգալացի մասնագետին։
Աֆրիկյան երկրի հավաքականը ցանկանում է ամեն գնով նվաճել Աֆրիկական ազգերի գավաթը, այդ պատճառով փնտրում են փորձառու մարզչի։ Հավելենք, որ Մոուրինյոյի և «գայլերի» միջև գործող պայմանագիրը լրանալու է 2024 թվականի ամռանը։