Ռուսական «Ուֆայի» հարձակվող Համիդ Աղալարովը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Transfermarkt.ru-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է շվեյցարական «Բազելը»։
Այս լուրը հաստատել է նաև «Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը՝ նշելով, որ բանակցությունները դեռևս ակտիվ փուլում չեն գտնվում։
21-ամյա Աղալարովը 13 գոլով գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,2 միլիոն եվրո։