«Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Դե Լիխտի և թուրինյան ակումբի ղեկավարության հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել են, ինչն ավելի հավանական է դարձնում վերջինիս տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Չելսին» և «Բարսելոնան»։