«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ «զինագործների» հիմնական թիմի հետ մարզումներից հեռացվելը.
«Ես չեմ փորձում իմ իշխանությունն ամրապնդել բռնապետական ռեժիմով: Պարզապես հարգանք և հավատարմություն եմ խնդրում: Սա այն է, ինչ ես ցանկանում եմ: Եթե այս մակարդակում դա չեք պահանջում, ապա կարելի է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը:
32-ամյա Օբամեյանգը զրկվել է լոնդոնյան թիմի ավագի թևկապից և չի դիտարկում թիմից հեռանալու տարբերակը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ամենայն հավանակնությամբ, դեմ չէր լինի Օբամեյանգին Կոուտինյուի հետ փոխանակելու տարբերակին: Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում 15 խաղի է մասնակցել և դարձել է 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
























































