«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն ավելի վաղ հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», խոսել է ապագայի մասին.
«Ես կցանկանայի տեղափոխվել Մեքսիկա կամ ԱՄՆ և այնտեղ ֆուտբոլ խաղալ: Դա ինձ հետաքրքրում է: Բայց եկեք տեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Չգիտեմ՝ արդյոք մարզիչ կդառնա՞մ: Ինձ միշտ դուր է եկել զարգանալը: Այն, որ ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում, ինձ մոտ մրցակցային ոգի է ձևավորում: Եթե ես հաղթեի այս մրցաշարում, ապա, հնարավոր է, ես այլևս խոշոր նպատակ չէի ունենա, ես արդեն ավարտած կլինեի կարիերաս:
Օբլակը, Կուրտուան, Դոնարուման, Նոյերը, տեր Շտեգենը և Նավասը աշխարհի լավագույն դարպասապհներն են: Ես նրանց բոլորին ամենաբարձր մակարդակի վրա եմ դնում, բայց Ջանլուիջին կարող է մեկ տարվա ընթացքում գերազանցել բոլորին: Նա ունի անհրաժեշտ պոտենցիալը»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն: