«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» պատրաստ են պաշտպանին բաց թողնել 30-35 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Դեստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































