ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է հեռանալ ակումբից։
34-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Սևիլյան», որը ցանկանում է նրան ձեռք բերել միջմրցաշրջանում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև մյուս տարվա ամառ։
Ընդ որում, ուրուգվայցին ինքը տրամադրված է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ ավելի վաղ բանակցություններ էր վարում։