Թուրինի «Յուվենտուսի» և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մաթիաս դե Լիխտը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Մորենոն, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունը կարող է կայանալ, եթե կատալոնացիներին հաջողվի վաճառել Սամուել Ումտիտիի և Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերները։
22-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում աչքի է ընկել խփած մեկ գոլով։