Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գտել է այն պաշտպանին, որը կարող է փոխարինել գերմանացի Անտոնիո Ռյուդիգերին, եթե վերջինս հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Lequipe-ն, «ազնվականների» ուշադրության կենտրոնում է հայտնվել ՊՍԺ-ի ներկայացուցիչ Պրեսնել Կիմպեմբեն։
Ըստ աղբյուրի՝ Կիմպեմբեին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































