«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Լեսթերի» դեմ տարած հաղթանակի մասին։ Խաղն ավարտվել էր 3-3 հաշվով և Կլոպի սաները հաղթանակ էին տարել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով (5-4):
«Շատ գոհ եմ խաղից և այն ոգուց, մենթալիտետից, որ ցույց տվեցինք որոշ դրվագներում։ Իհարկե, առաջին կեսում մեզ համար դժվար էր։ Նրանք հեշտ գոլեր խփեցին։
Փոխարինումներն, իհարկե, օգնեցին։ Երբ Ժոտան լավ մարզավիճակում է ու դաշտ է դուրս գալիս, շատ օգտակար է լինում։ Հետո դուրս եկավ Նաբին․ այ դա ֆուտբոլ էր։ Տղաներն ուղղակի հիանալի խաղացին, ինձ շատ դուր եկավ։
Իսկ վերջում Քուիվին Կելեհերի հերթն էր։ Պետք է ընդգծել նրա խաղը ոչ միայն 11-մետրանոցների ժամանակ, այլև Օլբրայթոնի հարվածից հետո կատարած սեյվը։ Նա փրկեց մեր կյանքը։ Մենք կիսաեզրափակչում ենք, և դա հիանալի է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
























































