Ռուսական «Կրասնոդարի» նորեկ Էրիկ Բոթհեյմը խոսել է նոր ակումբ տեղափոխության մասին։
«Իհարկե, տխուր եմ, որ հեռացել եմ «Բուդե-Գլիմտից»։ Ես այնտեղ կարող էի հանդես գալ բավականին երկար։ Սակայն, երբ այսպիսի առաջարկ է լինում, չեմ կարծում, թե իմ կամ ակումբի կողմից խելամիտ կլիներ այն մերժել։
Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ՝ ուժերս Ռուսաստանի առաջնությունում փորձելու։ Հրաշալի է, որ ակումբը պատրաստ էր ինձ համար այդքան գումար վճարել։ Հույս ունեմ արդարացնել բոլոր սպասելիքները»,- Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 7-ին։
«Ցլերը» Բոթհեյմի տրանսֆերի դիմաց «Բուդե-Գլիմտին» են վճարել հինգ միլիոն եվրո։ 21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։