Լա Լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
Դուբլի հեղինակ դարձած Քարիմ Բենզեմային առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցում կատարեց կիսապաշտպան Տոնի Կրոսը։
Սկսած 2014/15 մրցաշրջանից՝ գերմանացին համարվում է «Արքայական ակումբի» ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։ 2014 թվականի ամռանը Մադրիդ տեղափոխվելուց ի վեր Կրոսը բոլոր մրցաշարերում կատարել է 77 արդյունավետ փոխանցում։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում է հարձակվող Քարիմ Բենզեման։ Ֆրանսիացու ակտիվում կա 76 գոլային փոխանցում։