Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Սպեցիան» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
Այս հաղթանակն իտալական ակումբը կերտել է բավականին յուրօրինակ կերպով։ Ողջ հանդիպման ընթացքում «Սպեցիայի» ֆուտբոլիստները մրցակցի դարպասին չեն կարողացել կատարել գեթ մեկ հարված։
Հանդիպման միակ գոլն արձանագրվել է ինքնագոլի տեսքով։ Սեփական դարպասը գրավել է Ժուան Ժեզուսը։ Այս ցուցանիշն առաջին անգամ է գրանցվում Ա Սերիայում՝ սկսած 2004/05 մրցաշրջանից, երբ առաջին անգամ Opta-ն հաշվարկել է թիմերի վիճակագրությունները։