«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Աթլետիկի» դեմ տարած հաղթանակի մասին (2-1):
«Այս հաղթանակը մեզ համար շատ բան է նշանակում։ Մենք նպատակային խաղ ցույց տվեցինք՝ չնայած այս կազմով վերջին ժամանակներս չէինք խաղացել։ Նաչոն, Ազարը, Ֆեդեն, Կամավինգան․․․նրանք բոլորը գերազանց խաղ անցկացրեցին ու մեծ նվիրվածություն ցույց տվեցին։
Համաձայն եմ, որ Ազարը վերադարձել է նախկին խաղամակարդակին։ Նա լավ խաղաց, հիանալի պայքարում էր դաշտում։ Տարբերությը նրանում է, թե ինչպես ես պաշտպանվում, և նրանք՝ Ազարն ու Վինիսիուսը լավ հասկանում են, թե ինչպես է պետք գործել թիմի պաշտպանությունում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։