Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։
Խաղից հետո իր տպավորությունների մասին է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։
«Ես միշտ ցանկանում եմ, որ իմ տղաները որակապես ավելի լավ ֆուտբոլ խաղան, քան մրցակիցը։ Սակայն այսօրվա խաղում առաջնայինը հանդիպման արդյունքն էր։
Մեզ անհրաժեշտ էր այս հաղթանակը, իսկ այժմ փոքր ինչ կհանգստանանք և կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Երկրորդ հատվածը շատ ավելի բարդ է լինելու։ Պետք է բարձրացնենք մեր «նշաձողը»։ Շատ կարևոր է, որ կարողանանք մրցակցին թելադրել մեր խաղը»,- այս մասին Պիոլին նշել է Football Italia-ի հետ զրույցի ընթացքում։