«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև սպասվող դիմակայությունների մասին։
«Բավականին հետաքրքիր վիճակահանություն է ստացվել։ Իմ հայրենիքը ներկայացնող հավաքականը մրցելու է այն երկրի հավաքականի դեմ, որտեղ իմ ընտանիքն է ապրում։ Միշտ ուշադրությամբ հետևել եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի հավաքականների ելույթներին։ Այս պարագայում երկու հավաքականներն էլ իմն են։
Ստեղծված իրավիճակում հավասարապես մտածում և անհանգստանում եմ երկու հավաքականների համար։ ։ Եթե ռեալ գնահատական տանք, Ուկրաինայի հավաքականը Հայաստանին գերազանցում է թե՛ ֆուտբոլիստների ընտրության, թե՛ նրանց վարպետության առումով։ Այս ամենը հաշվի առնելով` Ուկրաինայի շանսերը շատ ավելի բարձր եմ գնահատում, սակայն սա ֆուտբոլ է, և ամեն բան կարող է պատահել։
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի հավաքականը ևս նվեր չէ ոչ մի մրցակցի համար։ Վստահ եմ, որ Հայաստանի դեմ շատ դժվար խաղեր են սպասվում։ Հայաստանը բավականին անկանխատեսելի հավաքական ունի ։ Այս ընտրանու գլխավոր խնդիրն անկայունությունն է»,- այս մասին Մելիքյանը նշել է meta-ratings.com.ua-ի հետ զրույցի ընթացքում։