Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Չելսին» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ: Տանտերերը նախ ինքնագոլ արեցին, ապա 86-րդ րոպեին «Չելսիի» կազմում աչքի ընկավ Ժորժինյոն:
Մյուս խաղում մրցում էին «Լիվերպուլն» ու «Լեսթերը»: Գոլառատ խաղն ավարտվեց 3-3 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին մերսիսայդցիները:
Վերջին խաղում «Տոտենհեմը» 2-1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Թիմին հաղթանակ բերեցին Բերգվիյնի ու Լուկաս Մորուայի գոլերը:
«Չելսին», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կխաղան կիսաեզրափակչում:
























































