Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։
Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆրանկ Կեսյեն, մեկական անգամ աչքի ընկան Ֆլորենցին ու Հերնանդեսը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Սպեցիային»։
Այս խաղից հետո «Միլանը» 42 միավորով 2-րդ տեղում է։
«Նապոլին» 3-րդն է 39 միավորով։
























































