«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Մադրիդից։ Ուրուգվայցու պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։ Կողմերի միջև նոր պայմանագիր չի քննարկվում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Շշուկների համաձայն՝ մադրիդցիները չեն պլանավորում երկարաձգել հարձակվողի պայմանագիրը։ Սուարեսին սպասում են MLS-ում, խաղացողն ինքը համաձայն է տեղափոխվել ԱՄՆ։
34-ամյա Սուարեսի տրանսֆերային արժեքը 15 մլն եվրո է։