«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ գրանցած ոչ-ոքին (1: 1):
«Մեր թիմը շատ կռվեց, բնավորություն և ամբիցիաներ դրսևորեց, ափսոս, որ գոլ բաց թողեցինք ստանդարտ դիրքից: Մենք գիտեինք Արաուխոյի ուժի մասին, բայց չկարողացանք որևէ բան հակադրել նրան:
Երկրորդ խաղակեսում սկսեցինք ավելի լավ խաղալ և գերակայել խաղադաշտում։ Մենք ստիպեցինք «Բարսելոնային» կասկածել իր ուժերի վրա, բայց կարմիր քարտը փոխեց իրավիճակը և ստիպեց մեզ հետ քաշվել։ Թիմը կատարեց անհավանական ծավալի աշխատանք: Միայն վերջին պահին, Դեմբելեին, հնարավորություն տվեցինք, բայց ամեն բան լավ ավարտվեց», Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Diario de Sevilla -ն: