Ա Սերիայի 19-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալվել էր «Վենեցիային» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Պեդրոն։ 30-րդ րոպեին Ֆորտեն հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Աչերբին առաջ մղեց «Լացիոյին»։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին տանտերերը մնացին տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Տեսմանը։ 3 րոպե անց «Լացիոյի» կազմում աչքի ընկավ Ալբերտոն՝ վերջակետ դնելով խաղին։
Այս խաղից հետո «Լացիոն» 31 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է, իսկ «Վենեցիան» 17 միավորով՝ 16-րդ։