«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կորոնավիրուսի դեմ չպատվաստված խաղացողների հետ հարաբերությունների մասին։
«Ես չեմ ուզում մատնացույց անել ու մասնակցել չպատվաստված մարդկանց որսին։ Դա ընտրություն է, որը պետք է կատարել։ Ես կարող եմ կարծիք ունենալ, բայց խաղացողը ևս կարող է կարծիք ունենալ։
Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ պատվաստվեն, ու ես կարծիքս չեմ փոխի դրա վերաբերյալ։
Ես պատվաստված եմ։ Ես որոշում եմ կայացրել ինձ համար, այսքանը։ Ես չեմ, որ դա պիտի մեկնաբանեմ, ես փորձագետ չեմ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
























































