«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը գնահատել է լոնդոնյան թիմի՝ ԱՊԼ-ում տիտղոսի համար պայքարելու շանսերը.
«Մենք առաջին տեղում էինք, մի քանի խաղ ոչ-ոքի խաղացինք և նահանջեցինք երրորդ հորիզոնականը: Սա ցույց է տալիս, որ եթե միավորներ կորցնենք, մրցավազքը կարող է շատ արագ ավարտվել:
Տիտղոսը միշտ եղել է մեր նպատակը: Մենք ցանկանում ենք այն նվաճել: Այս մրցաշրջանում մենք ավելի ուժեղ, քան երբևէ զգում ենք, որ հաղթանակի հասնելու իրական շանս ունենք: Բայց մենք պետք է համեստ և կենտրոնացած մնանք»,- Մաունթի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
18 տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 38 միավոր: Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը 44 միավոր ունի:
























































