«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0).
«Մենք լավ աշխատեցինք, բայց դեռ բարելավելու տեղ ունենք՝ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Երբեմն 1-0 հաշվի ժամանակ մենք թուլանում ենք և դիմում ենք շատ խորը պաշտպանության: Նման դեպքերում մենք շատ «գոռոզ» ենք խաղում, ինձ դա դուր չի գալիս:
Նման բաներ շատ են լինում: Հիմա ամեն ինչ լավ ավարտվեց, բայց մենք երկու միավոր կորցրինք «Վենեցիայի» դեմ խաղում, այնպես որ մեքն չենք կարող շարունակել այդպես անել»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: