«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ինչպես կորոնավիրուսային իրավիճակն ազդում ամենօրյա աշխատանքի վրա.
«Վիճակախաղ է: Ամեն օր մենք թեստեր ենք հանձնում, և հետո նոր մեզ թույլ են տալիս մտնել շենք: Սա վիճակախաղի առաջին մասն է. դու գնո՞ւմ ես աշխատանքի, բայց չգիտես՝ գրասենյակ կկարողանա՞ս մուտք գործել:
Լավ է, քանի որ գոնե մեկ օրով ապահովագրված ես, բայց ահա հաջորդ օրը նորից թեստ ես հանձնում: Բայց երբեք չգիտես՝ ում թեստը դրական կլինի և ով դուրս կմնա շարքից: Սա ևս վիճակախաղ է»,- ասել է Տուխելը:
























































