«Արսենալը» ջախջախեց «Սանդերլենդին» անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում (5-1) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:
Լոնդոնյան ակումբն, այս կերպ, տարել է իր 4-րդ անընդմեջ հաղթանակը. այդ խաղերի ընդհանուր հաշիվը 14-2 է:
Ավելի վաղ Միկել Արտետայի թիմը հաղթել է «Սաութհեմփթոնին» (3-0), «Վեսթ Հեմին» (2-0) և «Լիդսին» (4-1) ԱՊԼ-ի շրջանակում:
























































