Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Արսենալն» ընդունել էր «Սանդերլենդին» ու 5-1 հաշվով հաղթանակ տարավ:
17-րդ րոպեին հաշիվը բացեց Նկետիան, 10 րոպե անց Պեպեն կրկնապատկեց այն: Մրցակիցն առաջին կեսում կարողացավ կրճատել հաշիվը. 31-րդ րոպեին աչքի ընկավ Բրոդհեդը:
49-րդ րոպեին Նկետիան դուբլ ձևակերպեց, իսկ 9 րոպե անց՝ հեթ-տրիկ: Խաղի վերջակետը դրեց Պատինոն՝ գոլի հեղինակ դառնալով հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին:
Այսպիսով, «Արսենալը» կխաղա մրցաշարի կիսաեզրափակչում:
























































