«Միլանի» ու «Ինտերի» մամուլի ծառայությունները հայտարարել են, որ ակումբների նոր մարզադաշտը կկառուցվի EMEA ֆիրմայի աջակցությամբ՝ ամերիկյան ճարտարապետական Populous ընկերության ներկայացրած նախագծի հիման վրա։
Առաջիկա շաբաթների ընթացքում կկայանա նոր արենայի կառուցման գործընթացի հետ կապված փաստաթղթերի համաձայնությունը։ Վերջնական նախագիծը կներկայացվի 2022 թվականին։ Մարզադաշտը կկոչվի La Cattedrale, ինչն իտալերենից թարգմանաբար նշանակում է «տաճար»։ Կառուցապատման շրջանակում կփոփոխվի նաև այն տարածքը, որտեղ հիմա գտնվում է «Սան Սիրոն»։
Մարզդաշտի մոտ գտնվող ողջ տարածքը հարմարեցված կլինի հետիոտներին, իսկ ավտոկայանատեղին, որը հիմա զբաղեցնում է ընդհանուր մակերեսի 27%-ը, կտեղափոխվի հատուկ ստորգետնյա տարածք։