«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չացին խոսել է կիսապաշտպան Գավիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Հիմա պիտի երկարաձգենք նրա հետ պայմանագիրը։ Նման խաղացողին չի կարելի կորցնել։ Նա պիտի դառնա մեր ապագայի հիմքը։ Ես ամեն ինչ հասկանում եմ ու գիտեմ, որ ակումբը շատ լավ է աշխատում այդ հարցի ուղղությամբ։ Նա թիմի համար հիմնական խաղացող է համարվում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Գավին «Բարսելոնայի» սան է։ Ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի հունիս։
























































