Կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հեռանալ «Ռեալից», բայց ոչ հիմա։
El Partidazo de COPE-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է 2022 թվականի համար առաջարկներ լսել բելգիացու վերաբերյալ։
Նշվում է, որ Ազարը չի պլանավորում հունվարին հեռանա «Ռեալից»։ Ապագայի վերաբերյալ որոշում նա կկայացնի ամռանը։ Հնարավոր տրանսֆերի ժամանակ խնդիր կարող է դառնալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը․ Մադրիդում նա տարեկան 13 մլն եվրո է ստանում։
























































