Կատալոնական Բարսելոնան ուշադրությունը սեւեռել է Բրազիլիայի առաջնության վրա։
Ինչպես հայտնում է todofichajes.com-ը, ակումբը հետաքրքրված է «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոյով։ 20-ամյա խաղացողն իր թիմի կարևոր մասն է, չնայած իր երիտասարդ տարիքին:
Ֆուտբոլիստով հետաքրքրում են նաև «Միլանը» և Լոնդոնի «Արսենալը»:
«Ինտերնասիոնալը» ցանկանում է Ալբերտոյի վաճառքից հավաքել առնվազն 15 միլիոն եվրո։